
Վստահ եմ, որ 2016 թվականից ԵՄ-ի հետ կունենանք ոչ վիզային ռեժիմ. Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վստահություն է հայտնել, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շնորհիվ ԵՄ-ի անդամ երկրները 2016 թվականից ոչ վիզային ռեժիմ կսահմանեն Վրաստանի քաղաքացիների համար.
«ԵՄ-ի հետ վիզային ռեժիմն այսօր էլ դյուրացված է, սակայն ես վստահ եմ, որ այդ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` 2016 թվականից, մենք ԵՄ-ի հետ կունենանք ոչ վիզային ռեժիմ»:
Վրաստանը պլանավորում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացնել ամռանը:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն Ասոցացման համաձայնագրերի ստորագրման դեպքում Ուկրաինային ու Վրաստանին խոստացել է ոչ վիզային ռեժիմ և ԵՄ-ի շուկային Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի տնտեսությունների ամբողջական ինտեգրում: