Բաժիններ՝

Շագանակագեղձի բարորակ գերաճ ադենոմա

Շագանակագեղձը շագանակաձև օրգան է, որը գտնվում է տղամարդկանց միզապարկի ներքևի և միզուկի սկզբնամասում: Նրա առաջնային սահմանը հանդիսանում է ցայլոսկրը, իսկ հետինը` ուղիղ աղին: Պարունակում է բազմաթիվ գեղձեր, որոնք արտադրում են արտազատուկ: Վերջինս կազմում է սերմնահեղուկի մոտ 95%-ը:
Տարիքի առաջացման հետ կարող է առաջանալ շագանակագեղձի գերաճ:
Այս հիվանդությունը հաճախ է հանդիպում 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ: Շագանակագեղձի ադենոմայի պատճառներն անհայտ են:

Դժվարամիզությունը համարվում է հիվանդության առաջին ախտանշանը: Հաճախամիզությունը, գիշերային միզարձակությունը, մնացորդային մեզի առկայությունը, ինչպես նաև միզուղիների հաճախակի բորբոքումները համարվում են տվյալ հիվանդության ախտանիշերը: Սկզբնական շրջանում միզապարկի մկանների կծկման ուժեղացման հաշվին հաղթահարվում է շագանակագեղձի գերաճի առաջացրած դիմադրությունը, սակայն ժամանակի ընթացքում այդ մկանների կծկման ուժի նվազման հետ առաջանում է միզելու անկարողություն` սուր միզակապություն:

Ուշադրության արժանի է այն, որ վերոնշյալ ախտանշանների արտահայտված բնույթը կախված չէ շագանակագեղձի գերաճի աստիճանից: Երբեմն փոքր գերաճը կարող է առաջացնել ավելի արտահայտված գանգատներ (նույնիսկ միզակապություն), քան մեծը:

Հետևաբար` սկզբնական ախտանշանների ի հայտ գալու ժամանակ անհրաժեշտ է դիմել ուռոլոգի խորհրդատվության` կանխելու համար բոլոր հնարավոր բարդությունները: Այդ բարդությունների շարքին են դասվում միզապարկի քարերի առաջացումը, շագանակագեղձի և վերին միզուղիների սուր բորբոքումները, սուր միզակապությունը, միզապարկի ատոնիան (միզապարկի մկանների կծկողունակության բացակայություն) և այլն..: Ուռոլոգիական հետազոտություններն ընդգրկում են` արյան և մեզի քննություն, պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենի որոշում (PSA), սոնոգրաֆիա, ներուղիղաղիքային մատնային զննում (Transrectal digital examination), միզարձակման արագության որոշում (Uroflowmetry) և այլն…:

Բուժում:

  • Սպասողական «wachfull waiting»: Երբ հիվանդը տեղյակ է իր հիվանդության մասին, գտնվում է ուռոլոգի հսկողության ներքո, կատարվում են ամենամյա հետազոտություններ` պարզելու ախտանշանների սրացման աստիճանը (դժվարամիզություն, մնացորդային մեզ, միզուղիների բորբոքումներ, արյունամիզության առկայությունգ): Քանի որ շագանակագեղձի գերաճը հանդիսանում է զարգացող հիվանդություն, հետևաբար` ախտանշանները հաճախ ավելի են սրանում, և կարիք է լինում անցնել բուժման այլ միջոցների:
  • Դեղորայքային: Այս դեղորայքի խումբը կոչվում է ալֆա-պաշարիչներ` (Prazosin, Doxazosin, Tamsulosin, Terazosin, Alfuzosin), որոնք ունեն միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, հետևաբար` միզարձակությունը լավացնող հատկություն: Նրանք չեն դադարեցնում շագանակագեղձի գերաճը, այլ ժամանակավորապես լավացնում են հիվանդի գանգատները: Նրանց կողմանակի ազդեցություններից են հետադարձ սերմնաժայթքումը (Retrograde Ejaculation) և արյան զարկերակային ճնշումն իջեցնող (Hypotensive) հատկությունը։
  • Թերմոբուժում (Thermotherapy): Կոչվում է նաև ներմիզուկային միկրոալիքային թերմոբուժում (Transurethral microwave thermotherapy):
  • Լազերային բուժում (laser): լազերային ճառաgայթային էներգիայի օգնությամբ կատարվում է շագանակագեղձի վապորիզացիա: Մեթոդի առավելությունն է`որ առանց արյան կորստի է, թերությունը` հաճախամիզության և միզապարկի գրգռման վիճակն է:
  • Շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում (TURP): Շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունների մոտ 90%-ն է: Այն փակ եղանակով է իրականացվում (միզուկի միջոցով), տևում է շուրջ 1.5 ժամ: Համարվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (BPH) բուժման «Ոսկյա Ստանդարտ» մեթոդը: Ցավազրկման ներքո կատարվում է միզուկի և միզապարկի դիտում (urethrocytsoscopy) և այնուհետև մասնատում (resection), ադենոմայի փոքր կտորները հեռացվում են, տեղադրվում է ֆոլեյ կատետր, կատարվում է միզապարկի լվացում իրիգացիոն հեղուկի միջոցով, այնուհետև հեռացվում է կատետրը երեք օր անց, և հիվանդը միզում է բնական ճանապարհով` ազատվելով բոլոր ախտանշաններից:
  • Բաց ադենոմէկտոմիա (Open Prostatectomy): Այս վիրահատությունը ցուցված է կատարել հատկապես շատ մեծ գերաճի դեպքում, որի ժամանակ միզապարկի միջոցով հեռացվում է շագանակագեղձի ադենոման, նույնպես տեղադրվում է միզային կատետր, որը հեռացվում է 5-7 օրը, և հիվանդը միզում է բնական ճանապարհով:
  • Այլ մեթոդներ: Փուչիկով լայնացում (Baloon Dilataion), բարձր հաճախականության գերձայնային (High Frequency Untrasound (HIFU), ներմիզուկային ասեղային աբլացիա (Transurethral needle ablation of the prostate (TUNA), ներմիզուկային վապորիզացիա (Transurethral vaporization of the prostate (TUVP), պրոստատի ստենտ (Prostatic Stents), լազերային վիրահատություն (Green laser):

Սննդակարգ և բուսաբուժություն (Diet and Herbs): Օգտակար են այն բույսերը, որոնք պարունակում են` Saw Palmetto (seranoa repens), Soy Isoflavones, Pygeum Africanumգ Օգտակար են նաև վիտամին C-ն, ցինկը, վիտամին E-ն, ձկնեղենը, թարմ մրգերն ու կանաչեղենը։ Վնասակար են` ածխաջրատները, ալկոհոլը, արագ սնունդը, ռաֆինացված շաքարեղենը, կենդանական ճարպերը, կոֆեինը, կծունգ:

Կախված հիվանդության աստիճանից, հիվանդի ախտանիշերից ու ընդհանուր վիճակից, նախապատվություն է տրվում բուժման մեկ կամ մյուս տարբերակին:

urolog.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս