
Հայ պատգամավորը հաղթել է Հայաստան ժամանած Մագնուս Կարլսենին. sport.news.am

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին գործարար Ռուբեն Վարդանյանի, Acronis ընկերության եւ IdeA հիմնադրամի հրավերով ժամանել է Հայաստան, հաղորդում է sport.news.am-ը: Շախմատի աշխարհի չեմպիոնին Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:
Առաջին օրը Կարլսենն այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, իսկ հետո Գաֆեսճյան կենտրոնում կայծակնային շախմատի սեանս անցկացրեց IT տեխնոլոգիաների ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Միակ պարտությունը նորվեգացի գրոսմայստերը կրեց պատգամավոր Տաճատ Վարդապետյանից:
Հունիսի 23-ին Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը կմեկնեն Տաթեւի վանք, որտեղ 20 տախտակների վրա սեանս կանցկացնեն վանականների հետ: Լավագույն մասնակիցները կստանան մրցանակներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: