
«Քեսաբն արդեն քեսաբցիներով է…». պատմում է Քեսաբի քաղաքապետը. ԳԱԼԱ

«Ժողովրդի մեծամասնությունն արդեն ելել է Քեսաբ և փորձում են տեղավորվել, իրենց տնտեսությունը նորոգել: Մենք էլեկտրականությունը, ջուրը, ճամփաները, հեռաձայները փորձում ենք կարգի գցել, ապահովել, որպեսզի ժողովուրդն ավելի արագ կերպով վերադառնա կենցաղին: Առաջիկա տասը օրվա մեջ պետք է աշխատենք, որպեսզի բոլոր քեսաբցիները իրենց տներում լինեն: Քեսաբն արդեն քեսաբցիներով է»:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Վերջինս ընդգծեց, որ իհարկե գաղթած ժողովուրդ են իրենք, և որոշակի խնդիրներ կան՝ կապված տնտեսության և գյուղատնտեսության հետ, քանզի քեսաբցիները մեծամասամբ գյուղատնտեսությամբ են զբաղվում. «Սակայն մենք հայերս կարծես միշտ ենք կարողանում վերականգնել ու վերադառնալ կենցաղին: Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի: Այս պարագայում կարևորը, որ մենք մեր հողերին ենք վերադարձել, վերադարձել ենք մեր տները, մենք Քեսաբը ետ ենք վերադարձրել, և սա է ամենից կարևորը»:
Քաղաքապետը շարունակելով նշեց, թե հիմա արդեն Քեսաբում բավականին հանգիստ է իրադրությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: