Բաժիններ՝

«Դեմ եմ»-ի անդամ. «Եվս մեկ անգամ փաստվեց, որ ՀՀԿ-ն Հայաստանում գործող ապազգային կառույց է» (տեսանյութ)

Այսօր Ազգային Ժողովում 67 կողմ ձայնով ընդունվեց կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրինագիծը: «Դեմ եմ» թիմի որոշ անդամներ հավաքվել էին ԱԺ-ի դիմաց, որպեսզի ՀՀԿ-ական պատգամավորներին դիմավորեն բողոքի կոչերով: Նրանց ձեռքին փուչիկներ կային, որոնց վրա գրված էին «Քոքոբելյան» և «Մեծապատիվ մուրացկաններ»:

«Դեմ եմ»-ի անդամ Կարեն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ աբսուրդ է այն, որ Ազգային Ժողովն արդեն թաքուն է փորձում իր որոշումներն առաջ տանել:

Մեր այն հարցին, թե սպասո՞ւմ էիք, որ օրինագիծը կընդունվի, «Դեմ եմ»-ի Արսեն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ինչքան էլ դիմացինդ ոչ բարոյական կերպար է, երբ հարցը վերաբերվում է ազգային շահին, մտածում ես՝ միգուցե խելքի գա և գործի հօգուտ ազգի: Սակայն, ինչպես համոզվեցինք, նման բան չի լինում: Եվս մեկ անգամ փաստվեց, որ ՀՀԿ-ն Հայաստանում գործող ապազգային կառույց է»:

dem em-AJ0

Յուրաքանչյուր ՀՀԿ-ականի դուրս գալուն պես նախաձեռնության անդամները գոռում էին՝ «ամոթ» և «դավաճան»: Դեմ եմ-ի անդամները ամոթանք տվեցին նաև ԱԺ մոտ հավաքված ոստիկաներին՝ նրանց անվանելով «դավաճաններ»: Նրանք կոչ արեցին ոստիկաններին հանել համազգեստները ու միանալ իրենց բողոքին:

Երբ ԱԺ-ից դուրս եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նրան դիմավորեցին ծափողջյուններով: Ա. Մինասյանն էլ իր հերթին սեղմեց որոշ ակտիվիստների ձեռքը: Պատգամավորն ասաց, որ եկող շաբաթվա մեջ քառյակը «Դեմ եմ» թիմի հետ կորոշի իրենց հետագա քայլերը, քանի որը քառյակը առանց «Դեմ եմ»-ի ոչինչ անել չի կարող:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս