Բաժիններ՝

Նաիրա Կարապետյանը՝ կեդերն ու բարձրակրունկները արգելելու առաջարկության մասին

ՌԴ «Սպռավեդլիվայա Ռոսսիյա» (Справедливая Россия) կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը օրերս դիմում է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին՝ առաջարկելով Մաքսային միության անդամ երկրներում արգելել կեդերը և բարձրակրունկ կոշիկները: Որպես հիմնավորում պատգամավորը նշել է, որ դրանցից առողջական խնդիրներ, հարթաթաթություն է առաջանում:

168.am-ը ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կվերաբերվի, եթե այդ առաջարկն ընդունվի:

«Ես, անկեղծ ասած ծանոթ, չեմ այդ առաջարկությանը, բայց գտնում եմ, որ նման առաջարկը առնվազ անձնական ցանկությունների ոլորտից է և ես ինքս կրում եմ թե՛ կեդեր և թե՛ բարձրակրունկներ: Չեմ կարծում, որ դրան պետք է լուրջ վերաբերվել: Միգուցե հետագայում, եթե ավելի առարկայական քննարկումներ լինեն ու հիմանվորում լինի, թե ինչու են անհանգստացած այդ հարցով, կկարողանամ ավելի հստակ կարծիք արտահայտել: Ներկա պահին կարող եմ ասել, որ կրում եմ և դարակազմիկ խնդիրների առաջ չեմ կանգնել»,- ասաց Ն.Կարապետյանը:

Դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ էլ ժանյակավոր ներքնազգետների արտադրությունն ու ներկրումն է արգելվել ՄՄ երկրներ, պատգամավորը նշեց, որ որոշակի միտում ու կապ կա նման որոշումների, բայց կկարողանա մեկնաբանել փաստաթղթին ծանոթանալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս