
Կուտակայինի փաթեթը երկրորդ ընթերցմամբ մի կերպ ընդունվեց

«Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքների փաթեթն այսօր Ազգային ժողովի երկրորդ արտահերթ նիստում «մազապուրզ» վիճակով ընդունվեց: Գրանցված 68 պատգամավորներից, որից 2-ն անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանն էին, փաթեթին կողմ քվեարկեցին 66-ը:
Բարդ իրավիճակը հաղթահարածի «բավարարվածությամբ» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գլուխը տարուբերեց, հանդիմանող հայացքով նայեց ներկաներին ու անցավ հաջորդ հարցի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ քառյակն այսօր հայտարարություն տարածեց, որով անվավեր է համարում կուտակայինի վերաբերյալ փաթեթի ընդունումը: