Բաժիններ՝

Ակտիվիստը՝ Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման մասին. «Ոստիկանությունը ոչինչ չարեց ապօրինի գործողությունները կանխելու համար»

Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 10:40-ից սկսել էին Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները: 168.am-ի հետ զրույցում Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժմանը դեմ ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ երկու բանվոր «ֆասադի անկյունից սկսել էին արդեն քանդել»:

Վերջին տվյալներով՝ մոտավորապես 15 քար արդեն հանել են շենքից, սակայն ակտիվիստները խոչընդոտել են այդ աշխատանքներին՝ ակումբը շրջափակած երկաթյա պարիսպները ծեծելով. «Այդ ընթացքում մենք փորձեցինք ամեն կերպ խոչընդոտել, բայց քանի որ ոստիկանությունն էլ մեր գործողություններին էր խոչընդոտում ամեն կերպ, ֆիզիկապես ոչ մի բան չենք արել, բացի՝ ժեշտերին հարվածելուց, աղմուկ հանելուց»,- ասաց նա:

Ակտիվիստը պատմեց, որ երբ Մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ ապամոնտաժումը անօրինական է, դարձյալ ոստիկանությունը չի միջամտել, որպեսզի այդ ապօրինի գործողությունները կանխվեն. «Հետո եկավ Անահիտ Բախշյանը, որը պահանջեց ու մտավ նկարեց այն քարերը, որոնք հանվել էին, որպեսզի հետո կարողանանք ապացուցել, որ այստեղ առանց թույլտվության գնում է գործողություն, որը չպիտի գնա: Դրանից հետո եկավ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը, որը վերջնականապես հաստատեց, որ այս գործընթաց այս պահին ապօրինի է. իրավունք չունեն նման գործ անելու: Միայն մեր համառ պահանջներից հետո դադարեցվեց այն: Խոստացել են, որ մոտակա երկու չեն ապամոնտաժելու»,- ասաց Մ. Սարգսյանը:

«Այս պահին փաստացի այստեղ է օրենք խախտվում ու իրենք պարտավոր են այդ պահին միջոցներ կիրառել: Գալիս է ներկայացուցիչը, ասում է, որ անօրինական է և իրենք կանգնում են. մեր իրավասությունների մեջ չէ և վերջ: Բոլորն էլ եկել էին. հրեշտակներ էին եկել, բերետավորներ էին եկել, այսինքն՝ իրենք տենց լուրջ պատրաստված եկել էին, փորձեցին խոչընդոտել, երբ որ մենք արդեն քանակով շատ էինք ու էլի ժեշտերին հարվածում էինք՝ ինչ-որ ձևով գոնե ուշադրություն գրավելու համար, փորձեցինք մի քանի անգամ խոչընդոտել, բայց չստացվեց: Ամեն դեպքում այս պահին ապամոնտաժման գործընթացը դադարեցվել է»,- հավելեց Մ. Սարգսյանը:

Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ քարերը շենքից հանելու ժամանակ բանվորները շատ անփույթ են եղել. «Իրենք ասում են, որ նուրբ են հանվելու քարերը և այլն. քարերը բավականին անփույթ էին հանվում, բանվորները, բնականաբար, մասնագետ չեն և հանում են այնպես, ինչպես պատահի. ոտքով խփելով: Բավականին անզգույշ էին աշխատում: Եթե անգամ թույլտվություն լիներ, իրենք աշխատում էին բավականին անզգույշ»,-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս