
Հրդեհ` ներկերի պահեստում

Հունիսի 21-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող ներկերի պահեստում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 20.31-ին: «Բետոնագործ» ՓԲԸ-ի պահեստում` 10 քմ տարածքում, այրվել են տարայով ներկեր:
Արտակարգ իրավիճակների նախարարություն