Նոր անսարքություններ՝ ճոպանուղում
ankyun3.am-ը գրում է. Ալավերդու ճոպանուղու տնօրենության տված խոստմանը հակառակ`ճոպանուղին հունիսի 19-ին չի վերսկսել իր գործունեությունը:
Բանն այն է, որ հոսանքի գեներատորի տեղադրելուց հետո փորձարկումներ են իրականացվել, բայց պարզվել է, որ մեխանիզմում որոշակի այլ անսարքություններ էլ կան:
Համապատասխան մասնագետներն այժմ կրկին ուսումնասիրություններ են անցկացնում՝ ճոպանուղու անսարքությունը հնարավորինս արագ հայտնաբերելու և վերացնելու նպատակով: Ճոպանուղու տնօրեն և գլխավոր մեքենագետ Ավետ Թամազյանը նշում է, որ անում են ամեն հնարավորը, որ ճոպանուղին հնարավորինս շուտ գործարկվի, սակայն կոնկրետ օր նշել դեռևս չի կարող: