Բաժիններ՝

«Դեմ եմ»-ի անդամները Արծվիկ Մինասյանին կոչ են անում «դուխը» չգցել

Այս պահին ԱԺ մուտքի մոտ «Դեմ եմ» նախաձեռնության որոշ անդամները ՀՀԿ-ական պատգամավորներին դիմավորում են «ամոթ», «դավաճան» կոչերով։ Փոխարենը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին նախաձեռնության անդամները դիմավորեցին ծափողջյուններով և կոչ արեցին նրան «դուխը» չգցել, քանի որ դրսից հստակ երևում է, թե՝ ով ով է։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ եկող շաբաթվա մեջ «Դեմ են» թիմի հետ իրենք կորոշեն իրենց հետագա քայլերի ընթացքը։ «Քառյակը առանց «Դեմ եմ»-ի ոչինչ անել չի կարող»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե հնարավո՞ր է անհրաժեշտության դեպքում իրենք դիմեն միջազգային կառույցներին, Ա. Մինասյանը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք ամեն քայլի, քանի որ սա սկզբունքային հարց է։ Մեր պետության, ժողովրդի հարցն է»։ Ա. Մինասյանն ասաց, որ իրենց գնահատմամբ օրինագիծը հակասում է Սահմանադրական դատարանի գրեթե բոլոր պահանջներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30