Բաժիններ՝

«Տիպիկ սպանություն»․ փորձագետը մասնակցել է երեկ զոհված զինվորի դիահերձմանը (տեսանյութ). epress.am

Արարատի մարզում՝ Նախիջևանի հետ սահմանային գոտում տեղակայված դիրքերից մեկում երեկ զոհված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի դիահերձման ընթացքում հանգուցյալի գլխի շրջանում հայտնաբերվել է հրազենային երկու կրակոց՝ աջից ձախ և առջևից հետ՝ գլխի առանցքի շուրջ գրեթե հորիզոնական ուղղությամբ։ Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ռազմական փորձագետ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը։ Վերջինս մասնակցել է այսօր տեղի ունեցած դիահերձմանը։

Նա անհիմն է համարել մահվան մասին շրջանառվող պաշտոնական վարկածները և ընդգծել՝ «կրակոցը եղել է շատ մոտ տարածությունից»։
«Բացառվում է հակառակորդի գնդակից սպանվելու, ինչպես նաև ինքնասպանության հանգամանքը՝ հաշվի առնելով թե կրակոցների, թե մարմնական վնասվածքների քանակը։ Այսինքն, մինչև դեպքը եղել է պայքար և բռնություն․ գործ ունենք տիպիկ սպանության հետ։ Ինչպես է հնարավոր անզգույշ խաղալ զենքի հետ ու 4 կրակոց արձակել, որոնցից երկուսը դիպուկ գլխի շրջանում են», -ասել է Մարտիրոսյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս