
Սուրբ Ամենափրկչի խաչերն օծվել են Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ

tsayg.am –ի փոխանցմամբ` հունիսի 21-ը Գյումրու համար շրջադարձային և վերածննդի օր էր: Կեսօրն աղոթքով և աստվածահաճո գործով է սկսվել: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերը: Հոգևոր դասի ներկայացուցիչներից զատ արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու նորանշանակ փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներն ու ՇՄ հարյուրավոր քաղաքացիները:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, որ դեռ 2002թ-ին է հանձն առել վերակառուցել երկրաշարժից վնասված եկեղեցին: «Ինքս ավարտին կհասցնեմ կառուցումը. սրբատեղին գյումրեցիների համար առավել քան կարեւոր է: Մեր բոլորիս տները կկառուցվի, երբ որ ավարտին հասցվի այս եկեղեցին, չեմ շտապի օր ասել, բայց ուզում եմ եղեռնի 100-ամյակին արդեն ավարտած լինել շինաշխատանքները»,-ասել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Թե ինչքան գումար է ծախսել եկեղեցու կառուցման համար, նախկին քաղաքապետը հրաժարվել է ասել ՝ նշելով որ այն կառուցվում է գյումրեցիների աղոթքներով:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ «Սուրբ Ամենափրկիչը ավերակներից վեր հառնեց Վարդան Ղուկասյանի շնորհիվ, տարիների ընթացքում նրա հետ ունեցած մեր անհամաձայնությունները հարթվեցին և հենց Ամենափրկչի կառուցումն եղավ մեր հաշտեցման եզրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: