Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Այդ մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք սակայն այսօրվա իրականությունն այնպիսի է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել», -հավելեց նախարար Օհանյանը:
Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործում մեծ առաջընթաց է համարում օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից Աշոտ Սուքիասյանին երեկ Վրաստանից Հայաստան արտահանձնելու փաստը:
ԼՂՀ կառավարությունը հունիսի 19- ի նիստում հասատատեց պաշտոնական դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, որոնք սահմանվել են պետական հիմնարկների հետ համատեղ քննարկումների արդյունքում:
«Մեր քաղաքն առանց այն էլ շատ փոքր է ու 2 մասի է բաժանված, գետից այս կողմ էլ դպրոց մանկապարտեզ, մշակույթի տուն, պոլիկլինիկա կա, Սարահարթում էլ:Հավեսի համար ոտով կարելի ա գնալ, հիմի էլ 15 րոպե շուտ չենք դուրս գա, կես ժամ շուտ դուրս կգանք»:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014թ. հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմում է 4%։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական զեկույցում։
Բացի այդ, նիստի շրջանակներում ելույթ է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին:
Այդ գումարը կուղղվի բնակչության սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նախագծի իրագործմանը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ Վլադիմիր Մակովիչը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանը` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ:
Այս մասին Միջազգային իրավական ֆորումի նիստում այսօր հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Ադրբեջանը մեզ համար մոտ երկրներից մեկն է:
Քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
2014 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանումը աճել է 3.2%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 580 միլիոն դոլար։
Փանջիկիձեն ընդգծել է, որ վրացական պատվիրակությունը գլխավորելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, իսկ պատվիրակության կազմում գտնվելու է 4 նախարար:
Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հունիսի 22-ին ժամը 19.00-ին առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ» ստեղծագործությունը, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը» (փոխադրումը` Դոմինիկ դե Վիլենկուրի) և Դոմինիկ դե Վիլենկուրի «EMTO» թավջութակի և լարայինների համար ստեղծագործությունները:
«Սրանից մեկ օր առաջ էլ օրվա մեջ մի քանի հատ կրակեցին: Մի կրակոցը եկավ մեր հինգհարկանի շենքի տակ երեխեք էին խաղում, ընկավ ոտների առաջը: Տենց բան տեսած երեխան բա կարա՞ս ասես, որ առողջ ա ու երջանիկ»:
Այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության առաջին փոխնախարար Օտար Դանելիան:
«Մենք առաջարկել ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել անմիջապես ԼՂ ներկայացուցիչների հետ: Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը դա է»,- ասաց Կ.Նահապետյանը՝ նշելով, սակայն, որ ադրբեջանցիները դա մերժում են:
Դատարանում հրապարակվեց նաև վթարի օրը Վ. Պետրոսյանի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, որից հետո Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ դրանցով ապացուցվում է, որ ընթացքի ժամանակ Վարդան Պետրոսյանն օգտվել է հեռախոսակապից: «Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել»,- հայտարարեց Վ. Պետրոսյանը:
«Բաքվում ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարում մեր մասնակցությունը շատ կարևոր էր և, եթե մենք չմասնակցեինք, վակուում կստեղծվեր և ադրբեջանցիները թյուր կարծիք կստեղծեին տարածաշրջանում տիրող անվտանգության իրավիճակի հետ կապված: Այսպիսի հարթակներում ՀՀ դիրքորոշումն ու ներկայացումը չափազանց կարևոր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Անկարայում բնակվելիս Միրկադիրովի ընտանիքը գտնվել է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:
Դիլիջան քաղաքում այսօր տեղի ունեցավ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) առաջին նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շենգելաշվիլիի համանախագահությամբ:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1988 թվականին ծնված Արման Տիգրանյանն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ վարորդ՝ 1991 թվականին ծնված Էդգար Մինասյանը և ուղևոր՝ 1970 թվականին ծնված Մարինե Սեխլեյանը մեքենայից դուրս են բերվել հրշեջ-փրկարարների օգնությամբ:
«Հետքի» աղբյուրը տրամադրել է տեսանյութ, որում երևում է հունիսի 7-ին Զվարթնոցում ռուս զույգի հարսանյաց հանդեսից մի հատված: Աղբյուրը նշել է, որ խնջույքը շարունակվել է նաև հաջորդ օրը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է ստորագրել, Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում Վաղարշակ Արամայիսի Մխիթարյանին նշանակվելու մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:
Պաշտոնական Թբիլիսին ստուգում է Բաքվի օդանավակայանում վրացի պատգամավորների ձերբակալման մասին տեղեկատվությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի նիստ:
Բաղդասարյանը նշեց, որ օրենքը նախկինի համեմատ բավականին նորույթ է և պետք է ճիշտ մատուցել հանրությանը, ոչ թե գրգռել, մինչդեռ «ԴԵՄ ԵՄ» շարժման անդամներին սխալ է ներկայացվում իրադրությունը: