
Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը հանգրվանել է Եվրոպայում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների», Human Rights Watch և Turkish Human Rights (İnsan Hakları Derneği) կազմակերպությունների ջանքերով կալանքի տակ գտնվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կինն ու երկու երեխաները ժամանակավոր ապաստան են ստացել եվրապական երկրներից մեկում:
Ապրիլի 18-ին Միրկադիրովին Բաքվին արտահանձնելուց հետո Թուրքիայի իշխանությունները նրան զրկել են լրագրողական հավատարմագրից, իսկ նրա կնոջը՝ աշխատելու իրավունքից: Դրանից հետո մերժել էին նրանց վիզաները երկարաձգելու հարցում և պահանջել էին լքել երկիրը:
Որպես դրա վերջնաժամկետ էր սահմանվել հունիսի 16-ը, և հենց այդ օրը Միրկադիրովի ընտանիքին հաջողվել է լքել Թուրքիան, սակայն դա չի իրականացվել հեշտությամբ: Ստամբուլի օդանավակայանի անձնագրային վերահսկողությունը ձերբակալել է Ռաուֆի ընտանիքին, և նա ուշացել է ինքնաթիռից:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության օպերատիվ գործողությունների շնորհիվ գնվել են նոր տոմսեր, և Միրկադիրովի ընտանիքը բարեհաջող մեկնել է գիշերային երթով:
Անկարայում բնակվելիս Միրկադիրովի ընտանիքը գտնվել է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո: Նրանց բնակարանում անցկացվել է խուզարկություն: Միրկադիրովի կնոջը քանիցս հարցաքննել են: