
Գյումրու փոխքաղաքապետ է նշանակվել Վաղարշակ Մխիթարյանը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է ստորագրել, Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում Վաղարշակ Արամայիսի Մխիթարյանին նշանակվելու մասին:
Վաղարշակ Արամայիսի Մխիթարյան
Ծնվել է 1960թ. օգոստոսի 6-ին, Գյումրի քաղաքում: 1979-1984թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1976-1979թթ. աշխատել է Գյումրու «Տաքսոմոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունում»
1984-1986թթ. աշխատել է Արթիկի շրջանի դատախազությունում
1986-1991թթ. աշխատանքի է անցել Շիրակի մարզի Լենինական քաղաքիդատախազությում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1991-1993թթ.՝ Գյումրի քաղաքի ավագ քննիչ:
1993-1994թթ. աշխատել է Գյումրի քաղաքի դատախազի օգնական,1994-1999թթ.՝Գյումրի քաղաքի դատախազի տեղակալ, իսկ 1999-2013թթ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
Ամուսնացած է՝ ունի երկու զավակ և երկու թոռ: