
Վթարի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Հունիսի 20-ին ժամը 5-ի սահմաններում միջպետական Մ-7 ավտոճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1988 թվականին ծնված Արման Տիգրանյանն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ վարորդ՝ 1991 թվականին ծնված Էդգար Մինասյանը և ուղևոր՝ 1970 թվականին ծնված Մարինե Սեխլեյանը մեքենայից դուրս են բերվել հրշեջ-փրկարարների օգնությամբ:
Մեքենայի 2 ուղևորն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ «ԲՄՎ»-ի վարորդ՝ Սպիտակի շրջանի Գոգարան գյուղի բնակիչ Էդգար Մինասյանը մահացել է, նույն գյուղի բնակիչ Արման Տիգրանյանը հրաժարվել է հոսպիտալացումից, իսկ Փանիկ գյուղի բնակիչ Մարինե Սեխլեյանը գտնվում է բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքում: