ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր հերթին «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ու ռազմական բարեփոխումների ոլորտում:
Այս ամենն այլևս չպետք է հանդուրժել, այս կառավարությունը ՊԱՐՏԱԴԻՐ պետք է հեռանա:
Ի՞նչ է դա նշանակում մեր տնտեսվարողների համար, մեր քաղաքացիների համար, եթե Սահմանադրական դատարանը մեզ տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը: Դա նշանակում է, եթե ես ճիշտ եմ հասկանում, որ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով որ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, պետք է աշխատի մինչև սեպտեմբերի 30-ը, և մենք պետք է մինչև սեպտեմբերի 30-ը այդ հակասահմանադրական ճանաչված նորմերը վերանայենք:
«Եթե մենք բախվենք տարընկալման, մեզ լսելու ցանկության բացակայության, հակառուսական թշնամական հիստերիայի, ապա մեզ իրավունք կվերապահենք ցույց տալ, որ պատրաստ չենք ձեոքներս իջեցնել և , անարդար հանգամանքներ լսել Ռուսաստանի հասցեին»:
Մոսկվան կոչ է անում չուռճացնել Ռոստովի մարզում մարտական ստորաբաժանումների տեղաշարժերի շուրջ տիրող իրավիճակը:
Նոր հեռախոսները ՊՆ-ի ղեկավարությունում գործածման համար ընդունվել են ոչ վաղ անցյալում:
Կուտակային կենսաթոշակն ինքնին, ինձ թվում, լավ գաղափար է, պարզապես հասարակությունը պետք է այն մարսի, հասկանա օգուտները։ Երբ, իսկապես շոշափեյի երաշիքներ ստեղծվեն ռիսկերն ապահովագրելու համար, ինչպես նաև խստացվեն կառավարող հիմնադրամներին ներկայացվող պահանջները (ինչի մասին նույնպես կա ՍԴ որոշման մեջ), ես, օրինակ, մտադիր եմ դիմել կամավոր կուտակայինի։
«Կարծում եմ՝ առաջիկայում կլինի սահմանադրական բարեփոխումների մասին հարցի պատասխանը, չգիտեմ՝ կոնկրետ երբ, բայց այդ հարցին պատասխանելը մեր օրակարգում է»:
Այդ հանդիպումն անցկացվում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային թվով երրորդ լայնամասշտաբ փուլի շեմին, որը Վիեննայում անցկացվելու է ապրիլի 7-9-ին:
Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի կարծիքով՝ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տգետ քվե է տվել:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ապրիլի 2-ն անկասկած Հայաստանի քաղաքացիական տարեգրքում կնշանավորվի կարմիրով։ Իհարկե, խոսքը ոչ պաշտոնական տարեգրքի մասին է, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում քաղաքացիական պայքարի հերթական ձեռքբերումը։
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին:
Երեկ կայացավ ոչ իշխանական քառյակի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ր, ԲՀԿ-ի ու «ժառանգության» հերթական նիստը, որի մասին այս անգամ զեկուցեց Աժ ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ հայտարարելով, որ այս նիստում քննարկվել է 4 ուժերի առաջնորդների հանդիպման հարցը։
Երուսաղեմում տեղի է ունեցել գլխավոր բանագնացների՝ Ցիպի Լիվնիի ու Սաիբ Արիքաթի հանդիպումը:
Սիրիացի փախստականների քանակը Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում գերազանցել է 2.6 միլիոն մարդը, իսկ մինչև տարեվերջ կարող է կազմել 4 միլիոն մարդ:
Դժվար է առայժմ այս գործընթացը համարել համախմբում: Ես կասեի՝ համախմբման փորձեր են. տարբեր քաղաքական միավորումներ, քաղաքական գործիչներ փորձում են Հայաստանում պրոեվրոպական խորշը գրավելու հայտ ներկայացնել, տեսնենք՝ ինչպես կհաջողվի:
«Մենք հարյուրապատիկ ավելի ենք տալիս, քան չակերտավոր այդ բարեգործները, որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում: Խնդրում եմ ակտիվ լինեք»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ձերբակալված, ապա կալանավորված Տիգրան Պետրոսյանի պաշտպանը դատարան է դիմել՝ խնդրելով խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տ. Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը:
4 ոչ իշխանական ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը Աժ քառօրյայի օրակարգում ներառելու համար պետք է հավաքեն 44 ստորագրություն, և այդ «բեռը» ԲՀԿ-ի ուսերին է։
Նախարարները փաստաթուղթը ստորագրել են մոսկովյան բանակցությունների արդյունքներով:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կենսապահովությանն առնչվող խնդիրները պահում են ուշադրության կենտրոնում, փորձում օպերատիվ արձագանքել: Նա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է քեսաբահայության հետ կապված:
Ուղիղ մեկ տարի է անցել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին սպանությունից, սակայն սպանությունը շարունակում է մնալ չբացահայտված:
Հոկտեմբերի 27-ի գործով վկա Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված և ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ «Մանախը», նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել որպես կամավոր մեկնի Քեսաբ և մասնակցի Քեսաբի պաշտպանության մարտերին:
Հայտնի դերասան Ռասել Քրոուն ժամանել է Մոսկվա՝ ներկայացնելու համար «Նոյ» ֆիլմը, որում նա խաղացել է գլխավոր հերոսի դերը:
«Ինչպես անցած տարի Արմավիրի մարզում օգնեցինք գյուղացիական տնտեսություններին վարկային միջոցների վերաձևակերպումներով, այս տարի գործիքը կօգտագործենք, որ օգնենք գյուղացիական տնտեսություններին աշնանացանն ու գարնանացանն իրականացնել: 2 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, ծավալները պարզ կինի և առարկայական օգնություն ցույց կտրվի»:
«Ազատության» փոխանցմամբ՝ նա, մասնավորապես, ասել է, թե «Հայաստանն ի վերջո միացել է ՄՄ-ին, քանի որ միշտ էլ հայտարարել է, որ ուզում է անդամակցել Մաքսային միությանը, պարզապես նախկինում Հայաստանին Մաքսային միություն չէին հրավիրում՝ պատճառաբանելով, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության մյուս անդամների հետ։
«Սահմանադրական դատարանը տվեց ժամանակ ԱԺ-ին ու կառավարությանը՝ մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու այն հոդվածները, որոնք հակասահմանադրական են: Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ: Դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, ներկայացնելու ենք ԱԺ օրենսդրական փաթեթ, որը ներառելու ՝ բոլոր այն օրենքները, որոնց անդրադարձել է ՍԴ-ն»:
Ըստ «ժոդովուրդի» տեղեկությունների՝ արդեն մի քանի օր է, ինչ Երևանի մանկապարտեզներում ՀՀ , գյուղատնտեսության նախարարոության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սննդի մասով ստուգումներ է անցկացնում։
Մասիմովը 2007-2012 թվականներին գլխավորել է Ղազախստանի կառավարությունը, ինչից հետո դարձել է նախագահի աշխատակազմի ղեկավար: