Բաժիններ՝

Լիբանանում սիրիացի փախստականների քանակը գերազանցել է մեկ միլիոնը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարի Լիբանանում եռապատկվել է սիրիացի փախստականների քանակը՝ գերազանցելով մեկ միլիոնի սահմանագիծը, ինչը ծանր բեռ է հանդիսանում մերձավորարևելյան երկրի համար:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Լիբանանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մեկ շնչին բաժին ընկնող փախստականների քանակով: Միջին հաշվով Լիբանանում յուրաքանչյուր հազար քաղաքացու բաժին է ընկնում սիրիացի 220 փախստական:

Օրական Լիբանան է ներթափանցում մոտ 2500 նոր փախստական: Ներքին բարդություններ ունեցող, ոչ մեծ երկիր Լիբանանի համար այդ գործընթացի բացասական ազդեցությունը վիթխարի է: Մեծ լարվածության տակ է հայտնվել կրթական համակարգը:

Լիբանանի տարածքում գտնվում է դպրոցական տարիքի սիրիացի մոտ 400.000 երեխա, ինչը կրկնակի գերազանցում է լիբանանցի դպրոցականների քանակը, որոնք հաճախում են պետական ուսումնական հաստատություններ:

Սիրիացի փախստականների քանակը Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում գերազանցել է 2.6 միլիոն մարդը, իսկ մինչև տարեվերջ կարող է կազմել 4 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս