Բաժիններ՝

Ինչով է պայմանավորված նոյեմբերի 5-ից կալանավորված Տիգրան Պետրոսյանի մեղադրանքի փոփոխությունը

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ձերբակալված, ապա կալանավորված Տիգրան Պետրոսյանի պաշտպանը դատարան է դիմել՝ խնդրելով խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տ. Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ Տ. Պետրոսյանին նախկինում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը փոխվել և այժմ նրան մեղադրում են խուլիգանության մեջ: Արա Զաքարյանն ասաց, որ նախկին մեղադրանքով Տիգրան Պետրոսյանին էին վերագրում մի քանի ոստիկանի քաշքշելը և ոստիկան Արա Մարտիրոսյանին հրելը: Պաշտպանի խոսքով՝ Տիգրան Պետրոսյանն արդեն հինգ ամիս է՝ կալանքի տակ է գտնվում. դատարանները նրա նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելիս և հետագայում կալանքի ժամկետը երկարացելիս հաստատված էին համարել, որ կա հիմնավոր կասկախ, որ Տ. Պետրոսյանը կատարել է իրեն առաջադրած մեղադրանքվ նախատսված հանցագործություն և որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել: Արա Զաքարյանի խոսքով՝ Տ. Պետրոսյանին առաջադրված նոր մեղադրանքով, սակայն, հերքվել են այդ մեղադրանքները: «Տիգրան Պետրոսյանին կալանավորելու և այնուհետև նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումների հիմքում դատարանները դրել էին հենց քննիչների կողմից կազմված արձանագրությունն այն մասին, որ վերջիններս զննել են դեպքի տեսագրությունը պարունակող լազերային սկավառակը, տեսանյութը, թե ինչպես Տիգրան Պետրոսյանը մի քանի ոստիկանների քաշքշում է, իսկ որոշ ժամանակահատված անց՝ հրում ոստիկան Արա Մարտիրոսյանին: Այս մեղադրանքի մեջ նշված է, որ Տիգրան Պետրոսյանը քաշքշել և հարվածել է ոստիկան Արա Մարտիրոսյանին: Հարվածելու վերաբերյալ քրեկան գործում ոչ մի տեղեկութուն չկա: Արա Մարտիրոսյանի հետ շուրջ 15 ժամ առերեսում է կատարվել: Առերերսման ըրնթացքում բազմաթիվ անգամ թե քննիչի, թե պաշտպանական կողմի հարցերին Արա Մարտիրոսյանը հստակ պատասխան է տվել, որ Տիգրան Պետրոսյանն իրեն հրել է, հարված չի հասցրել, բացի այդ միջադեպից՝ իր մասնակցությամբ որևիցե այլ միջադեպ դեպքի օրը տեղի չի ունեցել: Այսինքն՝ այս հանգամանքն արդդեն իսկ վկայում է այն մասին, որ մեղադրանքի մեջ նշված հանագմանքն ակնհայտորեն հակասում է քրեական գործով ձեռք բերված ապացույցներին: Դրա հետ մեկտեղ մեղադրանքի փոփոխությունը վկայում է այն մասին, որ դատարանները Տիգրան Պետրսյանին կալավորել, այնուհետև կալանքի տակ պահելու ժամկետները երկարացրել են՝ համարելով, որ առկա է հիմնավոր կասկած, որ նա դիմադրություն է ցույց տվել ոստիկանին, մեղադրանքի փոփոխության ուժով այս հանգամանքը համարվում չհաստատված: Այսինքն՝ դատարանները չեն բարեհաճել խորացված ապացույցների հիման վրա պարզել արդյոք կա հիմնավոր կասկած ոստիկանին դիմադրոթյուն ցույց տալու վերաբերյալ, թե ոչ և տվել են կալանքը: Մեղադրանքի փոփոխությունն ապացուցում է, որ Տիգրան Պետրոսյանին չպետք է կալանավորեին այդ մեղադրանքով, քանի որ չկար հիմնավոր կասկած»,- ասաց Արա Զաքարյանը: Նրա խոսքով՝ նոր մեղադրանքով որևէ խուլիգանական գործողություն վերագրված չէ Տիգրան Պետրոսյանին, չկա նշում, թե ինչպիսի գործողություն է կատարել: Ա. Զաքարյանն ասաց, որ քաղաքական հայացքների համար է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և նա, ըստ էության, պետք է քաղբանտարկյալի կարգավիճակ ստանա: Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի փոփոխությունը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ նախաքննական մարմինը հասկացել է, որ Տ. Պետրոսյանին առաջադրված նախկին մեղադրանքը թույլ է և չեն կարող այն դատարանում պաշտպանել: Արա Զաքարյանն ասաց, որ Տ. Պետրոսյանի հայրը երկրրդ կարգի համշանդամ է, ինքուրույն տեղաշարժվելոըւ հնարավորոթյուն չունի, սակայն այդ հանգամքը հաշվի չի առնվել նրան կալանավորելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս