Բաժիններ՝

Գյուղատնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ են 6 միլիարդ դրամի ներդրումներ

Վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետ կապված 11500 հեկտարի վրա արձանագրվել են վնասներ:

Ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ քննարկումներ են տեղի ունենում, մարզպետները, գյուղնախարարը ուսումնասիրում են՝ ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասները, որպեսզի օգնությունը լինի առարկայական: Տ.Սարգսյանի խոսքով՝ լրացուցիչ տարբեր տիպի սերմեր, պարարտանյութ պետք է տրվեն, որպեսզի այդ տնտեսությունների համար այս տարին կորցրած տարի չլինի:

Նա դիմեց ԿԲ-ին, որպեսզի ֆինանսական խնդիրները քննարկեն: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ հարցումներ են արվել, որոշակի պատկեր արդեն կա, աշխատանք է տարվում բանկերի, վարկային կազմակերպությունների հետ և մի քանի օրից հստակ կլինի.

«Մոտ 6 մլրդ վարկային ներդրումների մասին է խոսքը»:

«Ինչպես անցած տարի Արմավիրի մարզում օգնեցինք գյուղացիական տնտեսություններին վարկային միջոցների վերաձևակերպումներով, այս տարի գործիքը կօգտագործենք, որ օգնենք գյուղացիական տնտեսություններին աշնանացանն ու գարնանացանն իրականացնել: 2 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, ծավալները պարզ կինի և առարկայական օգնություն ցույց կտրվի»,- ասաց Տ.Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս