Բաժիններ՝

«Իրանց փիառը անում են՝ ջհանդամ, կառավարությա՞նն ինչու են վարկաբեկում». Տիգրան Սարգսյան

«Տեղեկատվական դաշտում ես նկատում եմ, որ մարդիկ գյուղացիներին օգնելու համար 2 կոպեկ են տալիս, 200 մլնի փիառ են անում: Լավ, ջհանդամը, իրենց փիառը անում են՝ ջհանդամ, կառավարությանն ինչո՞ւ են վարկաբեկում»,- այսօր գյուղնախարար Սերգո Կարապետյանի զեկույցից հետո ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա Ս.Կարապետյանին հանձնարարեց ավելի լավ ներկայացնել, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում գյուղացիներին:

«Մենք հարյուրապատիկ ավելի ենք տալիս, քան չակերտավոր այդ բարեգործները, որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում: Խնդրում եմ ակտիվ լինեք»,- ասաց Տ.Սարգսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930