Բաժիններ՝

Ադրբեջանական բանակն անցել է ծածկագրված հեռախոսակապի

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնամուխ են եղել ծածկագրված հեռախոսակապի օգտագործմանը: Նոր հեռախոսները ՊՆ-ի ղեկավարությունում գործածման համար ընդունվել են ոչ վաղ անցյալում:

Խոսքը գնում է CASSIDIAN տիպի հեռախոսների մասին, որոնք հանդիսանում են աշխարհում ամենահայտնի պաշտպանական ընկերություններից մեկի՝ EADS կորպորացիայի արտադրանք: Ծածկագրված հեռախոսազրույցը հնարավոր է հեռախոսազրույցի երկու մասնակցի մոտ տվյալ հեռախոսների առկայության դեպքում:

Հիշեցնենք, որ մարտի սկզբներին ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Facebook-ի իր էջում գրել էր, որ Երևանում «գաղտնալսել» են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու ՊՆ-ի ղեկավար կազմի և ճակատամերձ գոտու զորամասերի հրամանատարների հետ կարևոր խորհրդակցության բոլոր մանրամասները:

Ջաֆարովի խոսքերով՝ հայկական կողմը բջջային հեռախոսի օգնությամբ ձայնագրել է ողջ խորհրդաժողովը և վերծանել է այն: Ջաֆարովը հավելել էր, որ Զաքիր Հասանովը դրանից հետո կարգադրել է ծառայության ժամանակ այլևս չօգտագործել բջջային հեռախոսներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս