
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է և առաջիկայում կխոսի հնարավոր Սահմանադրական բարեփոխումների մասին. news.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ Հայաստանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշել է, որ երկրորդ նախագահը ընտանիքի հետ 3-4 օրով գտնվել է Դուբայում, բայց մարտի 25-ի առավոտյան վերադարձել է Հայաստան:
Ինչ վերաբերում է առաջիկայում նրա՝ հայտարարությամբ հանդես գալուն, գրասենյակի ղեկավարն ասաց, որ 2rd.am-ից ստացած հարցերից մեկին չէին պատասխանել, դա վերաբերում էր հնարավոր սահմանադրական բարեփոխումներին:
«Կարծում եմ՝ առաջիկայում կլինի սահմանադրական բարեփոխումների մասին հարցի պատասխանը, չգիտեմ՝ կոնկրետ երբ, բայց այդ հարցին պատասխանելը մեր օրակարգում է»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը:
Անդրադառնալով ՍԴ-ի երեկվա որոշմանը՝ նա նշեց, որ այդ թեմայով դեռ քննարկում չի ունեցել, բայց շեշտեց, որ եթե արձագանքելու կարիք լինի, կարձագանքեն:
Մանրամասներն` այստեղ