ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ աջակցություն հայտնեց Վրաստանին. Ջեյմս Ափաթուրայ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Facebook-ի իր էջում գրել է, որ ՆԱՏՕ-ի նախարարական ժողովում իրենք հերթական անգամ աջակցություն հայտնեցին Վրաստանին.

«Նախարարական ժողովում մենք սկսեցինք հավաքական պաշտպանության ուժեղացումը, ինչպես և մյուս կազմակերպությունները, մենք կասեցրինք Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուժեղացրինք Ուկրաինային աջակցությունը, ևս մեկ անգամ աջակցություն հայտնեցինք Վրաստանին»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր հերթին «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ու ռազմական բարեփոխումների ոլորտում: Ռասմուսենը կարևորել է հունիսին Վրաստանում նշանակված ՏԻՄ ընտրությունները ժողովրդավարական ճանապարհով անցկացնելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930