ԱՄՆ-ում հայկական լոբբիստական աշխատանք իրականում չկա. «Ժամանակ»
«Ժամանակը« գրում է. Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի կարծիքով՝ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տգետ քվե է տվել: Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի օրը Հայաստանը «դեմ» է քվեարկել ՄԱԿ-ի այն նախագածին, որով ճանաչվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ապօրինի որակվում մարտի 16-ի Ղրիմի հանրաքվեն: Արմեն Խարազյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ այդ քվեն բացարձակապես չի արտահայտում Հայաստանի որևէ շահ․ «Իրականում այն հակառակ է Հայաստանի բոլոր շահերին, ինչպես էլ դրանք փորձեք մեկնաբանել»: Հետաքրքվեցինք նաև՝ հնարավո՞ր է՝ սա բացասաբար անդրադառնա ԱՄՆ-ում հայկական լոբբիստական գործունեության վրա․ «ԱՄՆ-ում հայկական լոբբիստական գործունեություն իրականում չկա։ Կա Ցեղասպանության ճանաչման օգտին կիսակազմակերպված, հատվածային, մակերեսային, անընդհատ նույն տեղապտույտով ընթացող քարոզչություն, ու ժամանակ առ ժամանակ բռնկվող նախաձեռնություններ, որոնք իմպուլսիվ, ռեակտիվ բնույթ ունեն ու որևէ երկարաժամկետ պլանավորման, մշակման կամ կատարելագործման չեն ենթարկվում»:
Մանրամասները «Ժամանակի» այսօրվա համարում։