ՍԴ-ի որոշման դրական պահերն ու խարդավանքները. «Առավոտ»
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
Սահմանադրական դատարանը Կատակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրել է, իմ կարծիքով, երեք կարեւոր փաստ, ա/ օրենքը խախտում է սեփականության անձեոնմխելիաթյան իրավունքը՝ իմ աշխատավարձը (հարկերը վճարելուց հետո) իմ սեփականությանն է, ոչ ոք իրավունք չունի, իմ կամքին հակաոակ, դրա մի մասն ինձնից խլելու, բ/ օրենքում շատ բաներ թողնվել են կառավարության Կենտրոնական բանկի հայեցողությանը, ինչը, հավանական է, կբերի կամայականությունների և չարաշահումների, գ/ կան ոչ հստակ իրավական ձևակերպումներ, որոնք դարձյալ ճանապարհ են բացում զանազան խարդախությունների համար։ (Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյոք բ/ և գ/ թերությունները գոյություն չունե՛՞ն բազմաթիվ այլ օրենքներում)։
Այսքանով դրականն ավարտվում է, և սկսվում են քաղաքական խարդավանքները, հիմնավոր ևանհիմն կասկածները, ենթադրությունները։ Ես, օրինակ, ենթադրում եմ հետևյալը. քանի որ կառավարաթյանն այս փողերը, ինչպես ասում են, «վիզ պետք են» (նաև միջազգային կազմակերպությունից վարկ ստանալու համար), այս ամիսներին օրենքը կփոխվի այնպես, որ «կուտակայինի» անունը կդնեն «հարկ»՝ ըստ էության, ավելացնելով հարկային բեռը թե՛ սեփականատերերի, թե՛ աշխատողների վրա, և այդպիսով նաև սեպտեմբերի 30-ից հետո այդ գումարները, միևնայն է, տանելու են։ Գուցե ոչ միայն 74 թվականից հետո ծնվածներից, այլև բոլորիցս։
Կուտակային կենսաթոշակն ինքնին, ինձ թվում, լավ գաղափար է, պարզապես հասարակությունը պետք է այն մարսի, հասկանա օգուտները։ Երբ, իսկապես շոշափեյի երաշիքներ ստեղծվեն ռիսկերն ապահովագրելու համար, ինչպես նաև խստացվեն կառավարող հիմնադրամներին ներկայացվող պահանջները (ինչի մասին նույնպես կա ՍԴ որոշման մեջ), ես, օրինակ, մտադիր եմ դիմել կամավոր կուտակայինի։ Մանավանդ, որ ես իմ հետագա մինչթոշակային 9 տարվա կյանքը կարող եմ պատկերացնել, ի տարբերության, օրինակ, 20 տարեկանի, որը դժվար թե կարողանա պլանավորել իր հետագա 43 տարվա կյանքը։
Բոլոր դեպքերում կուտակայինը Հայաստանում պետք է լինի կամավոր՝ լուրջ քարոզչական աշխատանքով, երաշխիքներով և գործատուների շահագրգռվածությամբ։ Բայց ես խիստ կասկածներ ունեմ, որ կառավարությանն այս պահին պետք են կենսաթոշակային բարեփոխումները։ Ավելի տրամաբանական է ենթադրել, որ կառավարությանը շտապ փող է պետք՝ աշխատավարձերը բարձրացնելու և ներկայիս կենսաթոշակները վճարելու համար։
Ամբողջությամբ կարդացեք՝ «Առավոտի» այսօրվա համարում։