Թուրք լրագրողը բանտում է հայտնվել Twitter-ի գրառման մեջ թույլ տված վրիպակի պատճառով

Թուրք լրագրողը 10 ամսվա բանտարկության է դատապարտվել` Twitter-ում կատարած գրառման մեջ տեղ գտած վրիպակի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:

Ընդդիմադիր համարվող Taraf թերթի լրագրող Օնդեր Այթակը, ով Twitter-ում 180000 բաժանորդ ունի, մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի` մասնավոր դպրոցները փակելու մասին մտադրությունը:

Գրառման մեջ նա վրիպակ է թույլ տվել, ինչի արդյունքում «ustam» բառը, որը թարգմանաբար նշանակում է «իմ ղեկավար», վերածվել է հայհոյանքի: Այթակը պնդում է, որ դա սովորական վրիպակ է եւ իրականում ինքը վարչապետին հայհոյելու ոչ մի մտադրություն չի ունեցել: Սակայն Թուրքիայի օրենքներով պետական պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալը համարվում է հանցագործություն: Դատարանը որոշումը կայացնելիս հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ լրագրողի նկատմամբ առաջին անգամ չեն նման մեղադրանքներ առաջադրվում:

Տեսանյութեր

Լրահոս