Բաժիններ՝

Ծնողների անընդմեջ վիճաբանությունների պատճառով 23-ամյա դուստրը տանից հեռացել է և ինքնասպան եղել

Կնոջը ծեծի ենթարկելու համար 47-ամյա Արմենն այսօր դատապարտվեց 50 000 ՀՀ դրամ տուգանքի, նույնչափ տուգանքի էլ դատապարտվեց նրա կինը, ով ամուսնու վրա տաք սուրճ է լցրել։ Սակայն վերջինիս նկատմամբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով կիրառվեց համաներում և նա ազատվեց պատժից: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Մանուկյանը Երևանում գտնվող իր բնակարանում դույլով և սրճեփով ծեծել է նախկին կնոջը`պատճառելով ինչպես ֆիզիկական ցավ, այնպես էլ աջ արմկահոդի շրջանի արյունազեղման և գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Իսկ կինն էլ, ըստ մեղադրանքի, սրճեփով լի տաք սուրճը լցրել է նախկին ամուսնու աջ ոտնաթաթին և դրա թիկնային մակերեսի վերնամաշկից զուրկ տեղամասի ձևով վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Արմենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։ Նախկին ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս