Բաժիններ՝

Սահմանամերձ Տավուշից արտագաղթում են Ռուսաստան

Tesankyun.am-ը գրում է. Սեդա Զարգարյանը  ռուսական մշակույթի Իջեւանի «Հարմոնիա»  կենտրոնի տնօրենն է:

Նա նաեւ հասարակական  կարգով Իջեւան քաղաքում ռուսական պետական  ծրագրեր է համակարգում, այդ թվում՝ Իջեւանի թիվ 5 միջնակարգ  դպրոցի առաջին դասարանում  խորացված կարգով ռուսերեն լեզվի ուսուցման ծրագիրը:

Ռուսաստան վերաբնակվելու  «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում գործում է  2006թվականից:   Զարգարյանը ոչ պաշտոնական ձեւով է աջակցում այդ ծրագրին, նա  հասարակական կարգով օգնում  է այդ ծրագրին դիմած տավուշցիների փաստաթղթերի ձեւակերպմանը: Տիկին Սեդան լինելով ռուսաց լեզվի ուսուցչուհի,  օգնում է, որպեսզի  մարդիկ  այդ նպատակով  Տավուշի մարզից Երեւան չհասնեն, ճանապարհի գումար եւ ժամանակ  չծախսեն:  Նա  ասաց, որ «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստան վերաբնակվելու համար Տավուշի մարզից շատերն են դիմում՝ Իջեւանի, Բերդի,Նոյեմբերյանի տարածաշրջաններից:  Տավուշի մարզի բնակիչներն   իրենց ծանոթներից  են լսում այդ ծրագրի մասին:

Սեդա Զարգարյանը հայտնեց, որ նշված  ծրագրով Ռուսաստան վերաբնակվելու վերաբերյալ  տեղեկատվությամբ իր մոտ   2 ամսագիր կա:  Նրա խոսքերով՝ ինքը մինչեւ չի համոզվում, որ տվյալ մարդը Ռուսաստան  մեկնելու համար  խոչընդոտներ չունի,  չի աջակցում փաստաթղթեր լրացնելուն:

Նա հայտնեց   որ իր հարեւանը Ռուսաստանում  երկու անգամ խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները,  Ուկրաինա է մեկնել, հետո նրան  Ռուսաստան չեն թողել մուտք  գործել:  Դիմել է  Ս.  Զարգարյանին, թե ինչու իրեն Ռուսաստան չեն թողել, եւ իմացել  է, որ  3 տարի Ռուսաստան չի կարող մեկնել :

Տիկին Սեդան ասում է, որ ինքը  շատ դեպքերում  տավուշցիներին ետ է պահում Ռուսաստան  արտագաղթելուց: Նրա վկայությամբ՝  ինքն  այդ հարցերը բարձրացրել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի  հետ հանդիպման ժամանակ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս