ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հանվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը. Մամեդով
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Արևմուտքը ցանկացել է, որ մենք գնանք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, սակայն դրանից հանվել է իրենց տարածքային ամբողջականության հարցը.
«ԵՄ-ն ավելի քան 15 տարի ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, սակայն վերջին շրջանում չի ցանկանում ընդունել դա: Ինչպե՞ս հասկանալ դա: Ինչպե՞ս է ստացվում, որ խոշոր երկրների ղեկավարները, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, յուրաքանչյուրը ժամը մեկ հայտարարություն են արել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, քանիցս պահանջել են պահպանել միջազգային իրավունքը, սկսել են ձեռնարկել կոնկրետ միջեցներ:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նրանցից և ոչ մեկն էլ անգամ չի գործածում հետևյալ արտահայտությունը «այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում»: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է նման երկակի մոտեցում ցուցաբերվում այդ հարցին:
Մենք արդեն իսկ սկսել ենք մտածել, թե արդյոք ճիշտ ուղի՞ ենք ընտրել, որ բախվում ենք նման երկակի վերաբերմունքի»: