Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում:
Դիսբակտերիոզը ախտորոշվում է անամնեզի, կլինիկական պատկերի, հակաբիոտիկների կիրառումից հետո արդյունքի բացակայության կամ կղանքի վատացման հիման վրա։ Ախտորոշումը հաստատվում է կղանքային միկոոֆլորայի կրկնակի քննություններից հետո։
Դեսպանը նշեց, որ փաստաթղթի անունն այլ կարող է լինել, ոչ թե Ասոցացման համաձայնագիր: Եթե այլ անուն ունենա, բնականաբար, այնտեղ կարող են լինել տարբեր ձևակերպումներ` մասնավորապես, այո, հենց քաղաքական մերձեցման առումով: Կարծում եմ` այսօր հենց այդ հարցի շուրջ երկկողմանիորեն տեղի են ունենում որոշակի խորհրդատվական խոսակցություններ, կարող են լինել տարբեր ձևաչափի փաստաթղթեր, օրինակ` «Գործընկերության և համագործակցության պայմանագիր պլյուս» կամ «մինուս»», այդպիսի խոսակցություններ եղել են:
1998-99 թթ. մոդելն անցած բոլոր տարիների ընթացքում լավագույնն էր, երբ հարկայինը և մաքսայինը եղել են ինքնուրույն, բայց ֆինանսների նախարարի ենթակայության տակ: Այդ դեպքում միասնական բյուջետային քաղաքականություն կարելի է իրականացնել, ներքին գերատեսչական շահերի բախումներ չեն լինի, և շատ ավելի արդյունավետ հարկային քաղաքականություն կարելի է իրականացնել, որովհետև Ֆինանսների նախարարությունը, երբ զրկված է ընթացիկ տեղեկատվությունից հարկային եկամուտների գծով, ճիշտ և ժամանակին չի կարող հարկային բարեփոխումների ընթացքում ադեկվատ քայլեր անել:
«Այս պահին առավել կարևոր է, որ նոր կառավարությունը շահի հասարակության վստահությունը: Երկրում հաջողության հասնելու համար հարկավոր է շահել մարդկանց վստահությունը…
Իշխանությունն անում է այն` ինչ ուզում է, ասում է այն` ինչ ուզում է, նշանակում է նրանց` ում ուզում է: Որովհետև որքան ավելի անընդունելի են դառնում իշխանության քայլերը, այնքան ավելի անիրական` վիրտուալ է դառնում դրանց վերաբերյալ արտահայտվող բողոքն ու ընդվզումը: