Բաժիններ՝

Էթիկայի հանձնաժողով. Մանվել Բադեյանի հայտնած կարծիքում բացակայում են դիտավորությունը և կանխամտածված գործողությունը. «Փաստինֆո»

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր` Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն ապրիլի 17-ի որոշմամբ կարճել է «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը:

Ինչպես, մասնավորապես, նշված է որոշման մեջ, հանձնաժողովը, հարգելով եզդիների և ՀՀ ազգային փոքրամասնություններին պատկանող այլ անձանց էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնությունը, այդուհանդերձ, բազմաթիվ հրապարակումների, ինչպես նաև հանձնաժողովի նիստերում պարզաբանումների և քննարկումների հիման վրա արձանագրում է, որ 2013թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ-ի նստավայրում լրագրողների հարցադրման, ինչպես նաև կայքերում հրապարակված հարցազրույցի ժամանակ հնչեցրած պատասխաններով պատգամավոր Մանվել Բադեյանը «Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի եզդիներին» վիրավորելու նպատակ կամ մտադրություն չի ունեցել: Այսինքն՝ պատգամավորի հայտնած կարծիքում բացակայում են դիտավորությունը և կանխամտածված գործողությունը:

Հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում վիրավորանքի առկայության կամ բացակայության վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու իրավասություն չունի:

ԱԺ էթիկայի հանձանաժողովի որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս