
Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար վերացրել է մուտքի սահմանափակումները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները մինչև ընթացիկ տարեվերջ (31.12.2014) հետաձգել են այն օրենքի ներդնումը, որը սահմանափակում է օտարազգիների մուտքը երկիր, եթե նրանց արտասահմանյան անձանագրերի գործող լինելու ժամկետը պակաս է 4 ամսից:
Այս մասին նշված է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան կայքում: Դա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են անձնագրի հետ կապված առանց որևէ խոչընդոտի մեկնել Թուրքիա:
Դրանով իսկ Թուրքիայի իշխանությունները վերադարձ կատարեցին հին կանոններին, որոնցով Թուրքիա մուտք գործել կարելի էր արտասահմանյան անձնագրով՝ անկախ դրա գործունեության ժամկետից:
Թուրքական կողմի նոր պահանջների մասին հայտնի էր դարձել ապրիլի 17-ին: