Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան վաղը դիտարկելու է համաուկրաինական հանրաքվեի անցկացման հարցը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան վաղը դիտարկելու է համաուկրաինական հանրաքվեի անցկացման հարցը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Նա ընդգծել է, որ տվյալ թեմայով հավելյալ տեղեկատվություն կտրամադրի կառավարությունը:

Պետրենկոն չի մանրամասնել, թե ինչ հարց կարող է բարձրացվել հանրաքվեի ժամանակ: Այսօր որոշակի տեղեկություններ են ի հայտ եկել, որ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինայի պետական կարգի շուրջ համաուկրաինական հանրաքվեի անցկացումը:

Ենթադրվում է, որ այդ հանրաքվեն անցկացվելու է հունիսի 15-ին, սակայն տվյալ որոշումը պետք է հաստատի երկրի խորհրդարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս