
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 1-ին երեկոյան ժամերին, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 29-30 կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Ապրիլի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 1-ին երեկոյան ժամերին, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին տեղումների հավանականությունը փոքր է:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն