Դոլարի փոխարժեքը՝ 413.07 դրամ
Այսօր՝ ապրիլի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.07 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.02%-ով թանկացել է։ Վաճառվել է ընդհանուր առմամբ 2.8 միլիոն դոլար, իսկ փակման գինը կազմել է 413.05 դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 411 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ։