«Սերժ Սարգսյանը եւս մասնակցելու է». ՄՄ-ի անդամակցության համաձայնագրի ստորագրու՞մ վաղը. ԳԱԼԱ

Սերժ Սարգսյանը վաղը՝ ապրիլի 29-ին, մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, կստորագրվի համաձայնագիր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, տեղեկացնում է ԳԱԼԱ-ն։ Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Լրագրողների հետ զրույցում ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը ասաց հետեւյալը. «Եկեք սպասենք արդյունքներին և սպասենք վաղը կայանալիք հանդիպմանը, որտեղ Սերժ Ազատովիչը ևս մասնակցություն է ունենալու, և ըստ իս՝ հենց դրա արդյունքներից էլ կարող ենք հետևություններ անել համապատասխան հայտարարություններ»: Մաքսիմ Սոկոլովի խոսքերով. «Ընդհանուր առմամբ մենք եզրափակեցինք բոլոր այն միջոցառումները, որոնք ներգրավված էին ճանապարհային քարտեզի մեջ: Հետևողականորեն կատարվեցին բոլոր քայլերը, որոնք պահանջվում էին Հայաստանից Մաքսային միությանն անդամակցելու համար»:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավարի խոսքերով՝ ճանապարհային քարտեզով նախատեսված էր 267 միջոցառում, որոնցից 111-ն արդեն իրականացված են:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս