Քաղաքական փիառի և մանեւրների արանքում. Ի՞նչ հարց է լուծում Հովիկ Աբրահամյանը. medialab.am

Հովիկ Աբրահամյանն իր «Դեմ եմ» հայտնի  հայտարարություններով փորձում է ցույց տալ, թե իր աշխատելաոճով տարբերվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, որ շատ ավելի ժողովրդավար ու հասարակության կարծիքը հաշվի առնող է, բայց իրականում դա փիառ քայլ է: Այս մասին medialab.am-ին ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստին իր յոթ կետանոց  դրույթները ներկայացրեց խնդրի շուրջ՝ հայտարարելով, որ «այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը»:

Իր հայտարարության վերջում Հովիկ Աբրահամյանը նշում է, որ ինքն էլ է դեմ օրենք  այս տեսքով կյանքի կոչելուն: Նույնը վարչապետը կրկնել էր ապրիլի քսանվեցին՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, կրկին պնդելով, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցված է:

Վարչապետի այս հայտարարությունը կրկին շփոթ ու անորոշություն է առաջացրել քաղաքացիների ու գործատուների մոտ:  «Գործատուներն այսօր անորոշության մեջ են, շատ գործատուներ մեզ զանգում ասում են ինչ անենք, մենք էլ ասում ենք ՝ մի գանձեք, որովհետեւ ՍԴ-ն իր որոշման մեջ արդեն ասել է, որ դա հակասահմանադրական է,- «Մեդիալաբին» ասել  է իրավաբան Արա Ղազարյանը:

Ըստ մասնագետի, օրենքի  76-րդ հոդվածի կասեցումը ոչինչ չի նշանակում, որովհետեւ առանց հաշվի առնելու քաղաքացու կամքը, շարունակում են նրանից գանձում կատարել, այսինքն, նրա գույքն ապօրինաբար վերցնել:

«Հովիկ Աբրահամյանն ասում է՝ մենք կասեցնում ենք գործատուին պատասխանատվության ենթարկելը, շատ լավ, կասեցրեք, բայց  միեւնույնն է, գործատուն  կմտնի քաղաքացու գրպանը, գումարը չի ուղարկի կառավարությանը կպահի իր մոտ, սա նշանակում է, որ քաղաքացու հիմնական իրավունքը խախտված է»,- նշում է նա՝ հավելելով, որ ՍԴ որոշման վեցերորդ հոդվածը շարունակում է խախտվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս