Բաժիններ՝

Ես նախկին կին չունեմ: Որ հայրանունը Ռոբերտ է, իմ տղա՞ն է. «Բենզին Ռուբո». news.am

Գործարար Ռուբեն Գալուստյանը՝ «Բենզին Ռուբոն» հերքում է, որ հետախուզման մեջ գտնվող եւ կալանավորված 24-ամյա Արման Գալուստյանը իր որդին է նախկին կնոջից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բենզին Ռուբոն»:

Թղթակիցը զանգել էր նրան՝ պարզելու, թե ինչ ընթացք ստացավ որդու գործը, նա շարունակո՞ւմ է մնալ կալանավորված, թե՞ ոչ. «Դուք ինձ հարցրիք, ես ասացի՝  էդպիսի տղա չունեմ: Ուրեմն որ հայրանունը Ռոբերտ է, իմ տղա՞ն է, որ ասում եմ չէ, ուրեմն՝ չէ: Ես Սայաթ Նովա 37Ա տունն եմ բնակվում, եկեք մեր տուն, տեսեք՝ տենց տղա կա, թե չէ: Իմ տղան բանակում ծառայում է, ես նման խնդիր չունեմ»,- նշել է նա:

Հարցին, թե գուցե նախկին կնոջից է իր որդին, գործարարը պատասխանել է. «Սիրուն չի, անձնական հարցեր են, կին ունեմ, կինս կնայի, ինչ կմատծի»: «Եթե վատ բան է արել, թող պատժեն, հարցնում եք՝ իմ որդին է, ասում եմ՝ չէ: Ես նախկին կին չունեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս