Կուստուրիցան ԱՄՆ-ին հիշեցրել է, թե ով է ազատագրել Եվրոպան ֆաշիզմից
Աշխարհահռչակ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային վրդովվեցրել է Վլադիմիր Պուտինին Հիտլերի հետ համեմատելու մասին ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը: Ռեժիսորի կարծիքով ` դա համարժեք է այն հայտարարությանը, թե կապիկն առաջացել է մարդուց: Կուստուրիցան հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է հաղթանակ տարել ֆաշիզմի նկատմամբ եւ 20 մլն մարդ կորցրել, տեղեկացնում է In Serbia պարբերականը:
«Պուտինին Ուկրաինա մտնելու համար համարել ֆաշիստ եւ միաժամանակ լինել Ռումինիայում, Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբիայում, Օսիայում զորքերի տեղակայման նախաձեռնողը` ամենեւին դատարկ բան չէ»,-գրել է ռեժիսորը սերբական Blic պարբերականում: Նա նշել է, որ Պուտինի գործողություններն ուղղված են ընդամենը ռուս բնակչությանը «բանդերականներից»` ուկրաինական ֆաշիստներից պաշտպանելուն:
Նա ընդգծել է, որ ամերիկացիները չէ, որ Եվրոպան ազատագրել են ֆաշիզմից, ընդհակառակը, այդ պայքարում Ռուսաստանից 20 մլն մարդ է զոհվել: «Նրանց, ում դուք մեղադրում եք, Հիտլերի դեմ պայքարում 20 մլն մարդ են կորցրել: Եւ դուք այդ ավանդույթի ժառանգորդին Հիտլեր եք անվանում ու իրական ֆաշիստների մեղքն անտեսում եք»,-հայտարարել է նա: Ռեժիսորի խոսքով` եթե Պուտինը Հիտլեր է, ապա կապիկը մարդուց է առաջացել: