Բաժիններ՝

2012-2013 թվականներին Թուրքիայում գաղտնալսել են ավելի քան կես միլիոն մարդու. զեկույց

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պարզել են, որ նախորդ երկու տարում երկրում գաղտնալսվել է ավելի քան կես միլիոն մարդ: Այդ մասին նշված է գաղտնալսումների վերաբերյալ Թուրքիայի հեռահաղորդակցային վարչության (TIB) պատրաստած զեկույցում:

Զեկույցի համաձայն, վերջին երկու տարում գաղտնալսվել է 1.190.000 հեռախոսազրույց: Հաշվետու ժամանակահատվածում գաղտնալսումներն առնչվել են 509.516 մարդու, որից 257.454-ին գաղտնալսել են 2012 թվականին, իսկ 252.062-ին՝ 2013 թվականին: Թուրքիայի չափահաս բնակչության քանակը հասնում է 50 միլիոն մարդու, ինչը նշանակում է, որ գաղտնալսել են նրանց 1 տոկոսին:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում հեռախոսազրույցների գաղտնալսման վերաբերյալ կայացվել է 217.863 դատական որոշում, որից 102.646-ը բաժին է ընկել 2012 թվականին, իսկ 115.217-ը՝ 2013 թվականին: 2011 թվականի հետ համեմատ՝ գաղտնալսումների տարեկան քանակն աճել է 3 անգամ, իսկ դատական որոշումների քանակը՝ 6 անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս