
Վկան պատմում է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ դատախազը հեգնում է (տեսանյութ). epress.am

epress.am-ի փոխանցմամբ` 2008 թվականի նոյեմբերին 15 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հայրապետյանը դատարանում հայտարարել է, որ իր ցուցմունքում գրել է մեկ այլ մարդու անուն, քանի որ բազմիցս ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ (մեղադրող դատախազ Վ․Հովհաննիսյան), քննում է Անդրանիկ Գասպարյանի գործը։ Վերջինիս մեղադրում են այն բանի համար, որ նա 2008 թվականի հունվարին՝ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Արմեն Հայրապետյանի հետ, քաղաքացի Քրիստինե Մանուկյանին խաբեությամբ տեղափոխել է Երևան քաղաքի Էրեբունի այգեգործական ընկերություն տանող ճանապարհի չբնակեցված հատված, որտեղ երկուսով ավազակային հարձակմամբ հափշտակել են Մանուկյանին պատկանող ոսկյա զարդերը և բջջային հեռախոսը: Արմեն Հայրապետյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Քրիստինե Մանուկյանին բռնաբարելու և սպանելու համար, այժմ դատարանը գործը քննում է Անդրանիկ Գասպարյանի մասով։
Մանրամասներն` այստեղ