Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը զայրացել է, որ Արտակ Բուդաղյանին ողջ են թողել. aravot.am
«Ավոն հարբած չի եղել, նա օղի չի խմում, շատ-շատ թող մի բաժակ գինի խմած լիներ, բայց նախ չէր խմել, հարբած էլ չի եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրլել է Բուդաղյանների հորաքույր Անժելա Բուդաղյանը` հերքելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պնդումները, թե Ավետիքի «հարբածության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսեւորել, ես էլ իրեն իջեցրի եւ թողեցի, գնաց: Վեճ չի եղել, մեքենայի մեջ ձեր ասած քաշքշոցը չէր էլ կարող լինել: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի»:
Տիկին Բուդաղյանի պատմելով. «Սուրիկ Խաչատրյանն ինչեր ասես որ չի ասել Ավոյին: Երբ ճանապարհել են Բակո Սահակյանին ու նրա հետներին, Սուրիկ Խաչատրյանին հարցրել են` ոնց է անցել խնջույքն, ասել է` լավ, բայց մի բան ինձ դուր չի եկել, ինձ էլ գովեցին, նրան էլ (Ավետիքին): Հետո հրավիրվածներից Տիգրան Թարվանյանն ասել է` Ավո, մեքենա չունես, արի տանեմ քեզ ձեր տուն, Սուրիկ Խաչատրյանն էլ ասել է , թե ես նրա քավորն եմ, չեմ կարո՞ղ տանել իմ սանիկին տուն ու զոռով գցել է իր մեքենան: Ավոն երկու անգամ իջել է, մեքենայից, ասել է` եղբայրս Ղարաբաղ է գնում, պիտի գնամ եղբորս տեսնեմ, ինքն ասել է` ես կտանեմ, բայց փոխանակ տուն բերի՝ տարել է Երեւան տանող ճանապարհ ու այնտեղ` զինվորական զորամասի մոտ, ապտակել է, հետո էլ ասել է` ես չեմ ապտակել, թիկնապահս է արել, այնպես է ծաղրել Ավոյին, հարցրել է` ի՞նչ ես ղարաբաղցիների համար արել, որ քեզ այդքան գովաբանել են:
Գովաբանությունն իրեն դուր չի եկել: Ավոն մի կերպ դրանց մեքենայից դուրս է պրծել ու ուրիշ մեքենայով եկել տուն, հետո գնացել է ոտքով եղբոր մոտ, մինչեւ տնից դուրս գալը, Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդն է զանգել, հարցրել` ուշանո՞ւմ ես, Ավոն ասել է` եղբորս մինչեւ չտեսնեմ, չեմ գա Զարզանդ, կինը լսել է Զարզանդ անունը: Նրան հետ էին կանչում, կիսատ էր մնացել ապտակելը, քաշքշելը, հայհոյելը, ու Ավոն գնացել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի