
Առաջիկա օրերին սպասվում է գարնանային անձրևոտ եղանակ

Հանրապետության տարածքում`
Մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ. մարտի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-14-ը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 11-ին, 12-ին`օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: