Բաժիններ՝

«Դ!ԵՄ ԵՄ»-ի հավաք-երթի երթուղին հայտնի է

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի:

Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը:
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ

Հավաք-երթի նպատակներն են.

1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը:
2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը:
3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով.

Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության: Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս