Հայաստանի ՊՆ-ը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը գաղտնալսելը. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այն տեղեկատվությունը, թե հայկական հետախուզությունը գաղտնալսել է Ադրբեջանի բարձրագույն հրամկազմին:

Այսօր գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բանակի մարտունակության բարձրացման գործընթացը կրում է բազմապրոֆիլ բնույթ:

Սրանից առաջ ադրբեջանական Minval.az պորտալը հայտնել էր, որ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանում «լսել» են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու ՊՆ-ի ղեկավար կազմի և ճակատամերձ գոտու զորամասերի հրամանատարների հետ կարևոր խորհրդակցության բոլոր մանրամասները:

Ջաֆարովի խոսքերով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սովորաբար իմանում է ճակատամերձ խորհրդակցությունների բովանդակության մասին և ամենայն մանրամասնությամբ դրանք զեկուցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Ջաֆարովն ընդգծել է, որ հայկական կողմը բջջային հեռախոսի օգնությամբ ձայնագրել է ողջ խորհրդաժողովը և վերծանել է այն: Ջաֆարովը հավելել է, որ Հասանովը դրանից հետո կարգադրել է ծառայության ժամանակ այլևս չօգտագործել բջջային հեռախոսներ:

Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը մարտի 6-ին այցելել էր շփման գծի մոտ գտնվող զորամասեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31