Բաժիններ՝

Կոտայքի մարզում Infiniti-ն գլխիվայր շրջվելով հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցամամբ` փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզ: Ժամը 19:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ Արամ Հարությունյանը վարելով Infiniti մակնիշի 22 UO 133 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը և ուղևորներ, Նոր Երզնկա գյուղի բնակիչներ Էդիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Վիգեն Մարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնից հայտնել են, որ Հ. Հովհաննիսյանն ու Վ. Մարդանյանը ենթարկվելով բժշկական հետազոտման, դուրս են գրվել հիվանդանոցից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս