Կկառուցվի՞ արդյոք Մեղրու հիվանդանոցը. (տեսանյութ)

meghrinews.com-ը գրում է.  Մեղրեցիները դեռևս 2012 թ-ի դեկտեմբերին ակնկալում էին բուժօգնություն ստանալ նորակառույց և վերազինված հիվանդանացում, բայց աշխատանքները սկսեցին միայն 2013-ի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին:

Հիվանդանոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների դանդաղ ընթացքը տարակուսանք է առաջացրել բնակիչների շրջանում.

մի մասը պնդում է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումը կասեցված է` կապված Մաքսային միության ՀՀ անդամակցության գործընթացի հետ, երկրորդներն ասում են, որ բանվորների գումարները չեն վճարել կատարած աշխատանքի դիմաց, իսկ մի քանիսը նույնիսկ տեսակետ արտահայտեցին, որ շինարարությունը վերափոխվելու է, և հիվանդանոցի տեղում խաղատուն է կառուցվելու:

Կայքի  նկարահանող խումբը փետրվարի 14-ին ժամը 14.30-ին շինարարական հրապարակում աշխատողների չհանդիպեց. ըստ շինարարության պատասխանատու Վարդան Հայրապետյանի վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքները վերսկսվել են և աշխատակիցների բացակայությունը կապեց ընդմիջման ժամերի հետ:

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս