
Արքայազն Ուիլյամը կոչ է արել ոչնչացնել Բուքինգհեմյան պալատում պահվող ամբողջ փղոսկրը

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը ողջ աշխարհին կոչ է արել ուշադրությունը դարձնել փղոսկրի եւ ռնգեղջյուրի ոսկորի ապօրինի ստացման խնդրի վրա: Սկզբի համար նա առաջարկել է Բուքինգհեմյան պալատից հեռացնել ողջ փղոսկրը եւ ոչնչացնել այն: The Guardian-ը փոխանցում է, որ այս դեպքում խոսքը մոտ 1200 առարկայի մասին է, որոնք պատրաստված են փղոսկրից եւ հավաքվել են դարերի ընթացքում:
Սրանով, ըստ պարբերականի, արքայազնը նոր քայլ է կատարել որսագողության եւ փղոսկրի ապօրինի վաճառքի դեմ պայքարում: Արքայազնի առաջարկությունը աջակցություն է ստացել նաեւ բրիտանացի խորհրդարանականների կողմից:
Պահպանողական Փոլ Կահումբոն նման առաջարկը համարել է նշանակալի եւ օրինակելի, որը բրիտանացիներին կարող է օգնել ազատվել փղոսկրից` անկախ նրանից` օրինական են, թե ոչ օրինական: